Սեյրան Օհանյան. Երբ ժողովուրդն ու բանակը միասնական են, անպարտելի են
«Ես շնորհավորում եմ մեզ հերթական հաջողության համար։ Մեր նպատակը մեկն է, մեր նպատակները մեծ են, ռազմավարական են, քայլ առ քայլ մեր ճանապարհին հարթեցնելով ամեն ինչ՝ գնում ենք դեպի հաղթանակ»,-հայտարարեց ԶՈւ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը՝ ելույթ ունենալով Ազատության հրապարակում։
Դիմելով հավաքվածներին՝ պաշտպանության նախկին նախարարն ասաց, երբ ժողովուրդն ու բանակը միասնական են, անպարտելի են։
«Այս պատերազմի ընթացքում՝ որոշ ժամանակահատվածներում բանակը միայնակ էր մնացել։ Այն իրավիճակը, որն այժմ առկա է երկրում, արդյունք է ոչ լիարժեք, անգրագետ, ապիկար կառավարման, որովհետև այս իշխանություններն ու կառավարության ղեկին նստած անձնավարությունը կառավարման որևէ մի հմտութուն չունի, և դրա արդյունքում է, որ բանակը պատերազմի ժամանակ մնաց միայնակ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Երդվում եմ՝ կյանքում երբևէ թուրքին բան չեմ խնդրել. Յուրի Խաչատուրով
- «Դատախազությունը սանկցիա է նախատեսում, որ զինված խմբերի միջոցով մտնի ՊՆ ու ձերբակալի բանակի գեներալներին»
- Գեղամ Մանուկյան. Հայաստանը ոտքի է կանգնում
- Գեղամ Մանուկյան. Վճռական պահն է