Կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին. Օսիպյանը՝ ոստիկաններին
Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ է անում համակարգի աշխատակիցներին կոչ է անում չտրվել անօրինական հրամանների և ուժ չկիրառել քաղաքացիների նկատմամբ։ Irakanum.am-ի միջոցով Օսիպյանը սթափության կոչ է անում օրվա իշխանություններին՝ վերջ տալ արկածախնդիր մոտեցումներին և երկիրը չտանել արյունահեղության ճանապարհով։
«Հարգելի գործընկերներ, մենք մշտապես եղել ենք ժողովրդի կողքին, տարիներ շարունակ պատվով կատարել մեր առաքելությունը։
Այդպես եղել է նաեւ 2018 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ, երբ առանց բռնության և ուժի գործադրման տեղի ունեցավ իշխանափոխություն։
Տևական ժամանակ է ցավ եմ ապրում և հետևում երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումներ։
Ոստիկանության հարգելի գործընկերներ, վստահորեն գիտեմ, որ կան ղեկավարներ, որոնք անօրինական հրամաններ են տալիս Ձեզ։
Մեկ անգամ ևս կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին, գիտակցել ծառայողի և սպայի պատիվն ու արժանապատվությունը։ Գալու է այն օրը, երբ անօրինական հրամաններ արձակողները պատասխան են տալու։
Պատիվ եմ ունեցել Ձեզանից մեկը լինել»,- ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ. ԶՈւ գլխավոր շտաբ
- «Օրինակ վերցրեք ԶՈւ-ից, անցեք ժողովրդի կողմը». գեներալ-մայորները՝ ոստիկաններին
- ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում խուսափել անպատասխանատու քայլերից
- Բեքարյան. Վարչապետ կոչեցյալն ուղղակիորեն սադրում է քաղաքացիական պատերազմ