Փաշինյանն անհաջող փորձ է անում խմբագրել «Իսկանդերի» վերաբերյալ իր ոչ ադեկվատ հայտարարությունը
Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստի մեկնարկին փորձեց խմբագրել փետրվարի 23-ին՝ ՌԴ Հայրենքի պաշտպանության օրը «Իսկանդեր» կարճ հեռահարության գերճշգրիտ տակտիկական նշանակության բալիստիկ հրթիռային համակարգի խոտանված լինելու վերաբերյալ իր ոչ ադեկվատ հայտարարությունը:
Փաշինյանը շեշտեց, որ սկսում են զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատման մեկնարկը, որի շրջանակներում մտադիր է ստորագրել աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ որոշումը:
Նրա խոսքով՝ Խումբը պետք է իրականացնի բարեփոխումների ճանապարհային քարտեզի ժամանակացույցի մշակման աշխատանքները:
Փաշինյանը, փորձելով հանդարտեցնել իր աղմկահարույց հայտարարության հետևանքով «Իսկանդերի» շուրջ ՌԴ-ում բարձրացած վրդովմունքի մեծ ալիքը, հայտարարեց, որ մտադիր են ԶՈՒ բարեփոխումների ծրագրի շրջանակներում էլ ավելի սերտ համագործակցություն հաստատել Հայաստանի անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ և այդ գործընթացի արդյունքում համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցության հարցերում:
Ըստ Փաշինյանի, Աբու Դաբիում տեղի ունեցած ռազմատեխնիկական ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության ձևաչափի և ցուցանմուշների տեղ չհասնելու հարցով ծառայողական քննություն է սկսելու և մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու՝ եթե, իհարկե, պարզվի, որ պաշտոնյաներն իրոք թերացել են:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլին կապիտուլյացիայի ստորագրումից առաջ կարևոր էր ցույց տալ Իսկանդերի օգտագործումը և թիրախ ընտրվեց Շուշին․ Միքայել Մինասյան
- «Փաստ». Իշխանամերձ որոշ շրջանակների հակառուսական հերթական հիստերիան նախորդել է «Իսկանդերի» մասին հայտնի սկանդալային հայտարարությանը
- Տիգրան Աբրահամյան. Ափսոս էր գեներալը, իսկզբանե Փաշինյանի գծած խաղի մեջ չպետք է մտներ
- Իսկանդերի մասին ապուշություն դուրս տալով՝ գերագույն վիժվածքը շանտաժ էր անում Ռուսաստանին․ Մ․ Հակոբյան
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
- Նաիրա Կարապետյան. Սա «Իսկանդերի» պատասխանի մի փոքր մասն է
- Պետդումայի պատգամավորը Փաշինյանի հայտարարությունն «Իսկանդերի» մասին բացարձակ սուտ է որակում
- Քանի որ Իսկանդերի թեման գնաց, կասեմ․ Արամ Գաբրելյանովը Օնիկ Գասպարյանի հետ զրույցի մանրամասներ է հրապարակել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին