«Հրապարակ». Փաշինյանի թիմակիցներն ուղղակի սարսափում են նրա գիշերային զանգերից ու sms-ներից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում իշխանությունից հեռանալու, իրեն քննադատելու յուրաքանչյուր փորձ։ Ոչ միայն «դավաճանողն» է անմիջապես հայտնվում նրա սև ցուցակում, այլև նրա ընկերները, հարազատները։ Իսկ հեռացողին երաշխավորած անձն ուղղակի տեռորի է ենթարկվում առաջնորդի կողմից, անարգանքի սյունին գամվում։
Կարող է կեսգիշերին ինչ-որ տեղեկություն ստանալ և «դավաճանի» ընկերոջը, մտերիմին ստիպել, որ նա հավատարմության երդում տա, հրաժարվի ընկերոջից, «արյամբ» քավի հեռացողի մեղքը։ Թիմակիցներն ուղղակի սարսափում են նրա գիշերային զանգերից ու sms-ներից, որոնք հոգեբանական սթրեսի են ենթարկում նրանց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: