Չալաբյան. Նիկոլ Փաշինյանը պարզապես ցույց է տալիս սեփական քաղաքական սնանկությունը և հուսահատությունը
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով Տիրան Խաչատրյանին ԶՈւ ԳՇ պետի տեղակալից ազատելու մասին որոշմանը, մասնավորապես գրում է.
«Երեկ միջազգային մասշտաբներ ձեռք բերող «Իսկանդերային» սկանդալի ֆոնի վրա, մինչև հիմա վարչապետի պաշտոնը թյուրիմածաբար զբաղեցնող, և այդ պաշտոնում մեր ողջ երկիրը օր օրի հեղինակազրկող Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արեց ՀՀ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։
Ըստ պտտվող լուրերի՝ քանի որ գեներալ Խաչատրյանը ծիծաղով է արձագանքել «Իսկանդերը 10%-ով է պայթել» անհեթեթ և ռազմական գործի հետ աղերս չունեցող արտահայտությանը։
Նիկոլ Փաշինյանի այս հերթական կամայականությունը սակայն անցնում է անպատասխանատվության բոլոր հնարավոր սահմանները։
Պաշտոնանկ անելով այդպիսի զինվորական ղեկավարի, Նիկոլ Փաշինյանը պարզապես ցույց է տալիս սեփական քաղաքական սնանկությունը և հուսահատությունը։
Ես անկեղծ հույսով եմ, որ այս խայտառակությունը երկար չի շարունակվի, մինչ այդ իմ զորակցությունն եմ հայտնում գեներալ Տիրան Խաչատրյանին, և ի դեմս նրա, բոլոր մեր այն զինվորականներին, որոնք շարունակում են պատվով ծառայել հայրենիքին, և որոնց հետ միասին մենք կվերականգնենք նրա պատիվն ու հեղինակությունը»։
Երեկ միջազգային մասշտաբներ ձեռք բերող "Իսկանդերային" սկանդալի ֆոնի վրա, մինչև հիմա վարչապետի պաշտոնը թյուրիմածաբար...
Опубликовано Avetik Chalabyan Среда, 24 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Նաիրա Զոհրաբյանը՝ Արմեն Սարգսյանին. Նիկոլի դեմ տված թղթերը Ձեզ համար անքննելի կոնստանտնե՞ր են
- Մալյան. Երկար ծիծաղող պաշտոնյայի հեռացումը նշանակում է, որ Փաշինյանը չի հանդուրժելու այլակարծություն այդ թեմայով
- Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան