Ուզում եմ ընդամենն ասել, որ մեզ բանակ է պետք, եթե այն լինի, ապա ամեն ինչ կլինի. վիրավոր սպա
Պատերազմի ժամանակ վիրավորվելու հետևանքով անդամահատված սպա Սասունը Ազատության հրապարակում հայտարարեց, որ իր բոլոր ընկերների անունից խոնարհվում է հրապարակում գտնվողների առաջ:
Ցուցարարները վանկարկեցին, որ իրենք են խոնարհվում զինվորականի և պատերազմի մասնակիցների առաջ:
Սասունը հայտարարեց, որ չէր կարող չգալ հրապարակ և խնդրել է, որ եղբայրը սայլակով իրեն հասցնի հանրահավաքին:
«Ուզում եմ ընդամենն ասել, որ մեզ բանակ է պետք, եթե այն լինի, ապա ամեն ինչ կլինի, քանի որ շատ մեծ կորուստ ենք ունեցել»,- հայտարարեց սպան:
Ցուցարարները «բանակ-բանակ» վանկարկելով ուղեկցեցին սպային:
Հարակից հրապարակումներ`
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Գեղամ Նազարյան. ԶՈւ գլխավոր շտաբի կոչը մեր լույս տղաների պահանջն է
- Գեղամ Մանուկյան. Հայաստանը ոտքի է կանգնում