«Փաստ». Նիկոլ Փաշինյանին հերքելու սենսացիոն հիթ-շքերթ պետական մարմինների կատարմամբ
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ համացանցում հենց պետական մարմինների կողմից Նիկոլ Փաշինյանին հերքելու սենսացիոն հիթ-շքերթ սկսվեց: Նախ՝ դատախազությունը, ապա ԳՇ-ն հերքեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» զորախումբը պատերազմի ժամանակ լքել է դիրքերը: Երկու կառույցներն էլ հայտնել են, որ զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն եղել՝ ըստ էության փաստելով, որ Փաշինյանը հերթական անգամ ստել է:
Լուրը մեկնաբանելու խնդրանքով «Փաստը» դիմեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին, ով նշեց, որ բարձր է գնահատում փաշինյանական կեղծիքներին տուրք չտալու պետական այս կառույցների համարձակությունը:«Ինչպես այս դեպքում՝ Փաշինյանի բոլոր ստերն ու կեղծիքները հերթով ջրի երես են դուրս գալու»,- նշեց Բաբայանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: