Լավրովը Արա Այվազյանի հետ խոսել է Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկեր Արա Այվազյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանում ստեղծված իրավիճակը՝ նշելով, որ Մոսկվան ակնկալում է իրավիճակի խաղաղ կարգավորում:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր՝ փետրվարի 25-ին: Նշվում է, որ Այվազյանը Լավրովին տեղեկացրել է Հայաստանում վերջին զարգացումների մասին:
«Ռուսական կողմն ընդգծեց, որ մենք իրավիճակը դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ, և մենք խաղաղ ճանապարհով կարգավորման հույս ունենք», - նշում է ՌԴ արտգործնախարարությունը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանում իրավիճակի մասին
- Կրեմլ․ Մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան