Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը զգուշացնում է՝ երկրում ստեղծված իրավիճակը բոլորից պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:
«Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում:
Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:
Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն»,- ասված է ՄԻՊ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթը, չնայած մեծ թվով մասնակիցների, չեղարկվեց
- Սահմանադրությամբ վարչապետը ոչ մի բարձրաստիճան զինվորականի չի ազատում. Սահմանադրագետ
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- Նիկո՛լ, չփորձե՛ս արյան քո մղումը հագուրդ տալ հային հայի դեմ հանելով. Նաիրա Զոհրաբյան
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին