Կմնանք ԱԺ մոտ, թող ինքը գա, թելադրենք, ոնց ինքը պետք է հեռանա. Մանուկյան
«Մինչև մեր հարցը չլուծենք, չենք հեռանալու»,- Ազգային ժողովի մոտ հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Ինքը Հանրապետության հրապարակում շատ կոշտ հայտարարություններ է արել, բայց դրա հետ միաժամանակ ասել է, որ համաձայն է իրեն ամենասուր քննադատողների հետ հանդիպել խորհրդակցությունների համար: Մենք սուր քննադատող չենք, մենք իրեն ընդունում ենք որպես մեր հայրենիքը դավաճանած, հազարամյակի թշնամի: Իր հետ մենք միայն մի խոսելու բան ունենք՝ քննարկենք, թե ոնց է ինքը դուրս գալու իշխանությունից:
Իշխանության հարցը լուծվելու է Ազգային ժողովում, ուրեմն մեր շտաբն այստեղ է: Ուրեմն փողոցը բարիկադներով երկու կողմից փակեք լրիվ: Կմնանք այստեղ, թող ինքը գա, թելադրենք իրեն, թե ինչ պահանջներ ունենք, ոնց ինքը պետք է հեռանա»,- նշեց նա:
Վազգեն Մանուկյանն ասաց, որ պայքարում են ապագա բոլոր սերունդների համար.
«Ժողովուրդ, մի հոգնեք, մեր ապագա բոլոր սերունդների համար ենք հիմա պայքարում: Պատմական պահ է, եղեք տոկուն, համբերատար: Այս փողոցը կփակենք, պատգամավորներին պետք է բերենք, որ քվեարկեն, իրեն հանեն: Պատրաստվեք, ամբողջ գիշեր այստեղ ենք մնալու: Մեկը կգնա, մյուսը կգա, իրար կփոխարինենք: Բայց այսօր բարիկադներով երկու ծայրից փակելու ենք փողոցը:
Այս պահը բաց թողնել, նշանակում է՝ կորցնել հայրենիքը»:
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյան. Կոչ եմ անում Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Մենք՝ որպես բժշկական հանրություն, կանգնած ենք մեր ազգի, մեր բանակի կողքին. Չարչյան
- Ազատության հրապարակից երթով շարժվեցին ԱԺ
- Գեղամ Նազարյան. ԶՈւ գլխավոր շտաբի կոչը մեր լույս տղաների պահանջն է
- Կոչ եմ անում «Իմ քայլի» պատգամավորներին՝ դուրս եկեք այդ խմբակցությունից. Վազգեն Մանուկյան
- Սեյրան Օհանյան. Երբ ժողովուրդն ու բանակը միասնական են, անպարտելի են
- Երդվում եմ՝ կյանքում երբևէ թուրքին բան չեմ խնդրել. Յուրի Խաչատուրով
- Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
- Գեղամ Մանուկյան. Հայաստանը ոտքի է կանգնում
- Գեղամ Մանուկյան. Վճռական պահն է
- «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
- Վազգեն Մանուկյան. Ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան