Կրեմլ․ Մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ստեղծված իրավիճակը։
«Մենք մտահոգությամբ ենք հետևում Հայաստանում իրավիճակի զարգացմանը, բայց մենք դա համարում ենք բացառապես Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մերձավոր դաշնակիցի ներքին գործը»,- այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նշենք, որ այսօր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ընդգծելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»։
Փաշինյանը հայտարարեց, որ զինված ուժերի հրաժարականի պահանջից հետո աշխատանքից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, սակայն մինչ այժմ դեռևս ՀՀ նախագահը չի ստորագրել այն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան