Էդմոն Մարուքյան. Կոչ եմ անում Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է.
«Վարչապետի վերջին օրերի գործողությունները միտված են եղել առանց այդ էլ շարքից դուրս եկած բանակը գլխատելուն՝ ՀՀ գլխավոր շտաբի գեներալներին պաշտոններից ազատելու միջոցով, ինչը բացարձակ դատապարտելի է հետպատերազմյան Հայաստանում։
Կոչ եմ անում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը, պահպանել ՀՀ զինված ուժերը՝ իր գեներալ առաջնորդներով, ովքեր այժմ ունեն բոլորիս աջակցության կարիքը բանակը վերականգնելու գործում»։
Վարչապետի վերջին օրերի գործողությունները միտված են եղել առանց այդ էլ շարքից դուրս եկած բանակը գլխատելուն՝ ՀՀ գլխավոր...
Опубликовано Edmon Marukyan Четверг, 25 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ. ԶՈւ գլխավոր շտաբ
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին