
Ռուս խաղաղապահների աջակցությամբ սկսվել է Բերձորի փոքր հիդրոէլեկտրակայանի շահագործումը.ՌԴ ՊՆ
Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Արցախում խաղաղ կյանքի վերականգնմանը:
Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության՝ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում Բերձորի հիդրոէլեկտրակայանի տուրբինների տեղամասն անցել է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, իսկ հիդրոէլեկտրակայանի ամբարտակը մնացել է Ադրբեջանի վերահսկողության ներքո:
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության աջակցությամբ վերականգնվել է հիդրոէլեկտրակայանի աշխատանքը: Ներկայումս ռուս խաղաղապահներն ապահովում են ինժեներների անվտանգությունն ու անխոչընդոտ տեղաշարժը դեպի էկետրակայան էներգաբլոկների և համակարգերի սպասարկման աշխատանքներ իրականացնելու համար: Փոքր հիդրեէլեկտրակայանի աշխատանքի արդյունքում էլեկտրաէներգիա կմատակարարվի հարակից բնակավայրերին, ինչպես նաև Ստեփանակերտին:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները շինանյութով բեռնված չորրորդ շարասյունն են ուղեկցել Արցախի ավտոճանապարհներով
- ՌԴ ՊՆ․ Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով
- Ռուս խաղաղապահները շինանյութավ բարձած 60 ադրբեջանական բեռնատար են ուղեկցել դեպի Շուշի
- Ռուս խաղաղապահներն արդեն ուղեկցել են Արցախ վերադարձած շուրջ 48 840 փախստականի