Նինոծմինդայում մշակույթի կենտրոնի հին շենքը վերանորոգումից հետո կդառնա կինոթատրոն
Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Նինոծմինդա քաղաքում վերանորոգվում է հին մշակույթի կենտրոնի դահլիճը, որն այնուհետև դառնալու է կինոթատրոն: Ներկա դրությամբ տեղական բյուջեի ֆինանսավորմամբ անցկացվում են վերանորոգման աշխատանքները, իսկ կինոթատրոնի համար անհրաժեշտ սարքավորումները անցած տարի տրամադրվել էին Վրաստանի մշակույթի նախարարության կողմից: Այս մասին գրում է akhaltskha.net կայքը:
Բնակիչների խոսքով, կինոթատրոնի գործունեությունը մեծ նշանակություն կունենա հասարակության համար և նոր շունչ կհաղորդի շրջանի մշակութային կյանքին:
Օրերս նաև նախատեսվում է այս կինոյի դահլիճում անցկացնել «Կինոէքսպրես» կինոյի փառատոնը, որը անցկացվում է արդեն մի քանի տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի կազմակերպիչների և Վրաստանի կինոմատոգրաֆների միության նախաձեռնությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում