Ընդդիմությունը հանդարտության կոչ է անելու, բայց լինելու ենք վճառական ու հասնելու ենք մեր հիմնական պահանջին. Վանեցյան
«Նորմալ մարդուց հարց տվեք, էլի: Գլուխները պատով են տալու կրակելու են ժողովրդի վրա, թող փորձեն կրակել կամ անգամ ուժ կիրառեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արութր Վանեցյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը:
Նա ընդգծեց՝ այստեղ քաղաքական կուսակցությունների պայքար չէ:
«Այս ամենի մեջ չկա քաղաքականություն: Մենք մշտապես փորձում ենք հանգուցալուծման հասնել սահմանադրական ճանապարհով, ինչն այս իշխանությունները չեն ընդունում:
Մենք այսօր կոչ ենք անում մնալ Սահմանադրության շրջանակներում: Բայց եթե հանկարծ իշխանությունները փորձեն սադրեն, ուժ կիրառեն, չլսեն ժողովորդի պահանջը, չգիտեմ՝ ինչ է լինելու: Կանգնած ենք մեր երկրի, պետականության կորստի առջև»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ ապրում ենք բարդ ժամանակներում, Փաշինյանի՝ մեկ օր ավելի մնալն իշխանության, վտանգ է մեր երկրի համար:
Ա. Վանեցյանը կոչ արեց դուրս գալ փողոց ու միասին պայքարել հանուն հայ ժողովրդի ու Հայաստանի:
«Պետական ապարատը հասկացել է, որ Փաշինյանի մեկ օր ավելի մնալը պետության ղեկին սպառնալիք է Հայաստանին, ուստի, պետական համակարգի վրա հույս չկարողանալով դնել, Փաշինյանը փորձում է հերթական անգամ ստիպողաբար, իր վարչական ռեսուրսներն օգտագործելով, մի քանի մոլորյալ մարդկանց խաբելով հանի փողոց, տպավորություն ստեղծելով, որ ունի աջակացիներ ու հրահրի, հետո մեղքը բարդի ընդդիմության վրա: Ընդդիմությունը չի անելու որևէ քայլ, որ քաղաքացիների միջև բախումներ լինի:
Ընդդիմությունը հանդարտության կոչ է անելու, բայց լինելու ենք վճառական ու հասնելու ենք մեր հիմնական պահանջին՝ այն է՝ Փաշինյանի հրաժարականը։
Ժողովուրդ, բոլորդ դուրս եկեք փողոց, միացեք մեզ, և այսօր մենք ունենալու ենք հաղթանակ»,- ասաց Արթուր Վանեցյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գեղամ Մանուկյան. Հայաստանը ոտքի է կանգնում
- Չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ. ԶՈւ գլխավոր շտաբ
- Ռոբերտ Քոչարյան. Կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին
- Եկել է Հայաստանի և Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը. ՀՀԿ ԳՄ
- Այսօր՝ 15:00 բոլորս հավաքվում ենք Ազատության հրապարակում․ Լևոն Քոչարյան
- «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
- Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով. ԲՀԿ
- Վազգեն Մանուկյան. Ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- Արմեն Աշոտյանն ուժայիններին խոհեմության կոչ է անում
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները