Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին և ողջ շտաբին, այս պատմական և վճռական պահին հայի և Հայաստանի Հանրապետության կողքին կանգնելու համար։
«Մենք ամուր կանգնած ենք Պաշտպանության Նախարարության, Գլխավոր Շտաբի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ և դավաճան իշխանությունը պետք է հեռանա և վերջ պետք է դրվի այս դավաճանական պրոցեսսին, որի արդյունքում մենք ժամ-ժամ հայրենիք ենք կորցնում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԶՈւ ԳՇ-ը հայտարարությամբ էր հանդես եկել, որով պահանջել էր ՀՀ կառավարության և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք՝ որպես բժշկական հանրություն, կանգնած ենք մեր ազգի, մեր բանակի կողքին. Չարչյան
- Գլխավոր դատախազություն. Չկա նման բան
- Սեյրան Օհանյան. Երբ ժողովուրդն ու բանակը միասնական են, անպարտելի են
- «Դատախազությունը սանկցիա է նախատեսում, որ զինված խմբերի միջոցով մտնի ՊՆ ու ձերբակալի բանակի գեներալներին»
- Խաչիկ Գալստյան. Մեր պայքարը մոտենում է իր տրամաբանական հանգրվանին
- Բանակի կողքին չլինելը պետական դավաճանություն է. Դավիթ Ամալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան