Արցախում այսօր չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքներ են նախատեսվում
Արցախի Հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր սակրավորական ջոկատները չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Մարտակերտ քաղաքի, ինչպես նաև Ճանկաթաղ և Մաղավուզ համայնքների մոտակայքում:
«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն պայթեցման աշխատանքներ է նախատեսում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք: Տեղեկատու հեռախոս՝ 911»,- ասված է ԱՀ ԱԻՊԾ տարածած հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Արցախում շարունակվում են չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները
- Ռուս սակրավորները 400 պայթուցիկ առարկա են վնասազերծել Մարտունիում
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու