Վազգեն Մանուկյան. Ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում
Հայրենիքի Փրկության Շարժման խորհուրդը և դրա կողմից վարչապետի միասնական թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը տարածել են համատեղ հայտարարություն, որտեղ ասված է.
«Հայրենիքի Փրկության Շարժումը ողջունում է ՀՀ ԶՈՒ բարձրագույն հրամանատական կազմի հայտարարությունը˒ դրանում արձանագրված բոլոր հաստատումները և իր զորակցությունն է հայտնում մեր երկրի միակ ու անշահախնդիր երաշխավոր մեր Զինված Ուժերին։
Այլևս ավելորդ ենք համարում կրկնել այս իշխանությունների և վարչապետի պաշտոնը զբաղեցնողի ազգակործան գործողությունների և դրանց հետևանքների մասին կրկին գնահատակններ տալը։
Փաշինյանը կառչելով փրփուրներից˒ այժմ փորձում է մեր ժողովրդին դրդել քաղաքացիական բախումների ու արյունահեղության։
Կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին˒ չտրվել այս վարչախմբի սադրանքներին˒ պահպանել զսպվածություն˒ սառնասրտություն ու համախմբվել մեր երկրի անվտանգության˒ միասնականության միակ երաշխավոր ՀՀ Զինված Ուժերի և Հայոց Բանակի հրամանակարական բարձրագույն կազմի շուրջ։
Կոչ ենք անում մեր Ժողովրդին˒ Հայրենիքի փրկության համար մտահոգ բոլոր քաղաքացիներին˒ ժամը 15։00-ից հավաքվել Ազատության հրապարակում˒ մեր զորակցությունը հայտնելու մեր Զինված Ուժերին˒ մեր Հայոց Բանակին ու ավարտին հասցնել հայրենադավ կառավարության ու Փաշինյանի հեռացման գործը»։
Հարակից հրապարակումներ`
- Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում. ՄԻՊ
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- Նիկո՛լ, չփորձե՛ս արյան քո մղումը հագուրդ տալ հային հայի դեմ հանելով. Նաիրա Զոհրաբյան
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ