Վենեսուելան արտաքսում է ԵՄ դեսպանին՝ նոր պատժամիջոցների պատճառով
Վենեսուելայի կառավարությունը նախօրեին հրամայել է արտաքսել Եվրամիության գլխավոր դիվանագետին՝ դաշինքի որոշմամբ Վենեսուելայի մի քանի պաշտոնյաների դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու պատճառով, որոնք մեղադրվում են ժողովրդավարությունը խաթարելու կամ մարդու իրավունքները ոտնահարելու մեջ: Այս մասին գրում է Euronews-ը։
Իզաբել Բրիլհանտե Պեդրոսային 72 ժամ ժամանակ է տրվել՝ երկիրը լքելու համար: Վենեսուելայի Արտաքին գործերի նախարար Խորխե Արրեազան ասել է, որ Բրիլհանտե Պեդրոսային հայտարարվել «պեսոնա նոն գրատա» (անցանկալի անձ)՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյի որոշմամբ:
Վենեսուելայի կառավարության գործողությունը տեղի ունեցավ երկու օր անց այն բանից հետո, երբ Եվրամիության արտաքին գործերի նախարարները սանկցիա կիրառեցին Վենեսուելայի 19 պաշտոնյաների նկատմամբ՝ սառեցնելով նրանց ունեցվածքը և արգելելով նրանց ճանապարհորդել դեպի դաշինքի երկրներ՝ վկայակոչելով այն վատթարացող իրավիճակը, որը Վենեսուելան բախվում է 2020 թվականի դեկտեմբերի ընտրություններից հետո:
Եվրամիության կողմից մինչ այժմ պատժամիջոցներ են կիրառվել Վենեսուելայի 55 պաշտոնյաների համար: