ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ «Իսկանդեր» չի օգտագործվել ԼՂ հակամարտության ընթացքում
ԼՂ հակամարտության ընթացքում Հայաստանը չի օգտագործել իր «Իսկանդերները», բոլոր հրթիռային զինամթերքները եղել են երկրի զինված ուժերի պահեստներում, հինգշաբթի լրագրողներին ասել է ՌԴ ՊՆ-ն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Իսկանդեր»-ի մասին։
Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստին»,ՌԴ ՊՆ-ից նաև հայտնել են, որ «տարակուսանքով և զարմանքով» են տեղեկացել Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանի ԶՈւ կողմից Լեռնային Ղարաբաղում օգտագործված «Իսկանդեր» հրթիռները «չեն պայթել կամ պայթել են միայն 10% -ով»:
«Ըստ մեր օբյեկտիվ և հավաստի տեղեկատվության, այս տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը չի օգտագործվել ԼՂ հակամարտության ընթացքում: Բոլոր հրթիռային զինամթերքները գտնվում են ՀՀ ԶՈւ պահեստներում»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Ամենայն հավանականությամբ, Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել, ինչի արդյունքում նա օգտագործել է ոչ ճշգրիտ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը` Իսկանդերի անարդյունավետության մասին Փաշինյանի խոսքերի մասին
- Փաշինյանն անհաջող փորձ է անում խմբագրել «Իսկանդերի» վերաբերյալ իր ոչ ադեկվատ հայտարարությունը
- Նիկոլին կապիտուլյացիայի ստորագրումից առաջ կարևոր էր ցույց տալ Իսկանդերի օգտագործումը և թիրախ ընտրվեց Շուշին․ Միքայել Մինասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան