Փաշինյանը զանգել է Պուտինին
«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են իրավիճակը հանրապետությունում»,- այս մասին, Ria-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում։ ... Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում կարգուկանոնի պահպանմանը և օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորմանը», - ասել է մամուլի քարտուղարը:
«Ռուսաստանի պետության ղեկավարը նաև բոլոր կողմերին զսպվածության կոչ արեց», - հավելել է Պեսկովը:
Ռիա-ն գրում է, որ Երևանում հերթական քաղաքական ճգնաժամը ծագեց Փաշինյանի՝ ռուսական «Իսկանդերի» մասին անզգույշ խոսքերից հետո: Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը, ըստ ԶԼՄ-ների հաղորդագրությունների, ծաղրել է վարչապետին, ինչի համար նա ազատվել է աշխատանքից։ Սրան հետևեց գլխավոր շտաբի հայտարարությունը, որով կոչ է արվում կառավարությանն ու վարչապետին հրաժարական տալ։
Հարակից հրապարակումներ`
- Կրեմլը` Իսկանդերի անարդյունավետության մասին Փաշինյանի խոսքերի մասին
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
- Ռուսական մամուլն արձագանքում է Փաշինյանի՝ «Իսկանդերի անգործունակության» մասին հայտարարությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան