«Դատախազությունը սանկցիա է նախատեսում, որ զինված խմբերի միջոցով մտնի ՊՆ ու ձերբակալի բանակի գեներալներին»
«Այս պահին մեր երկիրը գտնվում է խիստ ճակատագրական ու վճռորոշ փուլում»,- այսօր Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ընթացքում ասաց շարժման համակարգող խորհրդի անդամ Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, ճիշտ ու հետևողական քայլերով արդյունքի հասնելու համար իրենք չպետք է տրվեն սադրանքների, պետք է աշխատեն կազմակերպված և հրահանգավորված։
«ՀՀ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին կոչ ենք անում կանգնել ժողովրդի կողքին ու չենթարկվել խելագարին։ Երկրի ղեկավարի աթոռին կառչած անձը այս րոպեներին փորձում է մեր երկիրը տանել քաղաքացիական պատերազմի և Երևանում ևս արյուն թափել։ Հակառակ դեպքում, դուք այդ խելագարի հետ մեր երկիրը կտանեք նոր ցնցումների։ Եկեք բոլորս միասին ոստիկանությունից ու ԱԱԾ-ից պահանջենք՝ հրաժարվել կատարել այդ խելագարի ապօրինի հրահանգները»,- նշեց նա։
Իշխան Սաղաթելյանն ասաց՝ իրենք տեղեկություն ունեն, որ Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է նախատեսում, որպեսզի զինված խմբերի միջոցով մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին։
«Մենք այսօր հավաքվել ենք այստեղ՝ կանգնելու հայոց բանակի կողքին։ Եկեք բոլորս ցույց տանք մեր բանակի քաջ գեներալներին, սպաներին, որ հայ ժողովուրդն իրենց կողքին է։ Առանց Նիկոլ Հայաստան...։ Հարգելի գեներալներ, հայոց բանակի սպաներ, հայ ժողովուրդը ձեր կողքին է, ձեր տրամադրության տակ։ Այսօր հայկական բանակը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ժողովրդի կողքին է։ Կրկին կոչ ենք անում մեր բանակին, որ իր ուշադրությունը պահի մեր սահմանների վրա, մնա իր տեղում՝ պինդ, ամուր կանգնած»,- նշեց նա, ապա կոչ արեց ՀՀ ԱԳՆ-ին, որ վերջինս հանդես գա հայտարարությամբ ու դատապարտի այս «խելագարի» գործունեությունը։
Նա նաև ասաց, որ անհրաժեշտության դեպքում իրենք գիշերելու են Ազատության հրապարակում։
«Եվ կարևորը, չեք տրվում սադրանքների։ Նիկոլի կողքին կանգնած երեք օլիգարխներ պատրաստ են մարդկանց զենք տալ ու ուղարկել սադրանքների։ Նայեք, զգուշացնում եմ, չգնաք սադրանքների, չփորձեք մարդկանց վրա զենք բարձրացնել, արդեն ձեր վրա 10 հազար արյուն կա։ Եվ ուրեմն, առանց թուրքի Հայաստան»,- եզրափակեց խոսքը Իշխան Սաղաթելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
- «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան