Երբ բանակն ու ժողովուրդը միասնական են, այնտեղ պետք է տեսնել հաջողություններ․ Սեյրան Օհանյան
Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հեռանա։ Այս մասին Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքի ընթացքում ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
«Ոչ թե երկրից, այլ կառավարման համակարգից պետք է հեռանա, որովհետև իր կառավարումն է բերել հասցրել մեր երկիրն այս իրավիճակին։ Պառակտել է, բաժանել սև ու սպիտակների, հների ու նորերի։ Չհասկանալով, որ ի վերջո երկրի կառավարման մեջ միշտ հաջողություններ են ունենում, երբ քաղաքական էլիտաները մեկը մյուսին փոխում են և մեկը մյուսի դրականի վրա հենվելով կառուցում է երկրի սոցիալ-տնտեսական գործունեությունը»,- նշեց նա՝ հավելելով, որ միայն մանրախնդիր և անփորձ մարդիկ են այդպես կառավարում։
Անդրադառնալով ՀՀ ԶՈւ ԳՇ-ի հայտարարությանը, Սեյրան Օհանյանն ասաց․
«Երբ բանակն ու ժողովուրդը միասնական են, այնտեղ պետք է տեսնել հաջողություններ։ Որևիցե մի հեղաշրջում չկա, որովհետև ժողովրդի կամքն է, որպեսզի այս իշխանությունները փոխվեն։ Իհարկե կան մարդիկ, որոնք աջակցում են այսօրվա իշխանություններին, կան մարդիկ, որոնք մոլորված են, կան մարդիկ, որոնք դեռ չեն գիտակցել, թե ինչի է հասել մեր երկիրը։ Նրանք էլ մեր համերկրացիներն են»։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը․ Իվետա Տոնոյան
- Պինդ կանգնում ենք, մինչև ի կատար ածվի մեր պահանջը. Իշխան Սաղաթելյան
- Ուզում եմ ընդամենն ասել, որ մեզ բանակ է պետք, եթե այն լինի, ապա ամեն ինչ կլինի. վիրավոր սպա
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Գեղամ Նազարյան. ԶՈւ գլխավոր շտաբի կոչը մեր լույս տղաների պահանջն է
- Երդվում եմ՝ կյանքում երբևէ թուրքին բան չեմ խնդրել. Յուրի Խաչատուրով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան