Մինչև տարեվերջ Չինաստանը կթողարկի սեփական վճարային քարտերի համակարգը
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը հայտարարել է, որ մինչև այս տարվա վերջ կթողարկվի սեփական ազգային վճարային քարտերի համակարգը:
«Մինչև տարեվերջ մենք կավարտենք չինական միջազգային վճարային քարտերի համակարգի` CIPS-ի զարգացման աշխատանքները», -հայտարարել է չինացի պաշտոնյան, տեղեկացնում է РИА «Новости» գործակալությունը:
Նա նաև հայտարարել է երկրի ֆինանսական սեկտորի լիբերալիզացիայի մասին, մասնավորապես, իշխանությունները մտադիր են պարզեցնել օտարերկրյա կենտրոնական բանկերի հասանելիությունը Չինաստանի միջազգային շուկայում:
Կեցյանը ընդգծել է, որ միջազգային հանրության համար Չինաստանը ձգտում է դառնալ առավել թափանցիկ երկիր:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին