Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն իր խոսում անդրադարձավ նրանց, ովքեր դատապարտել են ՀՀ ԶՈւ ԳՇ հայտարարությունը։
«Առաջին դատապարտողը եղել է Նիկոլը, որ դատապարտել է մեր բանակի գեներալներին, գնդապետներին ու մեղադրել զինված հեղաշրջման մեջ»,- խոսում էր Մանուկյանը, երբ հրապարակում հավաքվածները Փաշինյանի անունը լսելով սկսեցին սուլել ու «ուուու» բղավել։
Մանուկյանը նշեց, քիչ առաջ ևս մեկ դատապարտող է հայտնվել։
«Իրենց Նիկոլին օգնության են հասել գիտե՞ք որտեղից»,- հավաքվածներին դիմեց Գեղամ Մանուկյանը, ինչին ի պատասխան մի մասն արձագանքեց՝ Ադրբեջանից, մի մասը՝ Թուրքիայից։
«Դուք բոլորդ քաղաքագետ եք»,- նշեց Մանուկյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Բուդապեշտում Հունգարիայի արտաքին առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է. «Թուրքիան խստորեն դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը»։
Հարակից հրապարակումներ`
- Չավուշօղլու․ «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը»
- Գեղամ Մանուկյան. Հայաստանը ոտքի է կանգնում
- Խաչիկ Գալստյան. Մեր պայքարը մոտենում է իր տրամաբանական հանգրվանին
- Գեղամ Մանուկյան. Վճռական պահն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան