Հետպատերզմյան շրջանում որդեկորույս ծնողները կրկին զավակ ունենալու ցանկություն ունեն. Անահիտ Ավանեսյանը
«Հաշվի առնելով հետպատերզմյան շրջանում որդեկորույս ծնողների կրկին զավակ ունենալու ցանկությունը և այդ հարցում պետական աջակցություն տրամադրելու կարևորությունը՝ նախագծով սահմանվել է շահառուների նոր խումբ և նրանց համար վերացվել են գործող որոշմամբ սահմանված հիմնական և լրացուցիչ պահանջները»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը ներկայացնրեց «Անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման կարգն ու շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» կառավարության որոշման մեջ փոփոխություններ մտցնելու հարցը:
Անահիտ Ավանեսյանը հայտնեց, որ որոշմամբ հնարավորություն է տրվում Արցախյան պատերազմի ընթացքում որդեկորույս ծնողներին ցանկության և բժշկական հակացուցումների բացակայության դեպքում օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայություններից:
Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում զոհված որդու ծնողների համար չեն գործի անզավակ լինելու, օրենքով սահմանված կարգով ՔԿԱԳ մարմիններում գրանցված լինելու և կնոջ 42 տարեկանը լրացած չլինելու հիմնական պահանջները, որոնք գործող որոշմամբ առկա են:
«Նախագծով հնարավորություն կընձեռնվի, որ որդեկորույս ծնողները ևս մեկ անգամ հնարավորություն ունենան այս վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով վերագտնելու իրենց»,-հայտարարեց առողջապահության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են