
Հայաստանի գերագույն շահերը պետք է ամեն ինչից վեր մնան. Արամ Առաջին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը գրառում է կատարել՝ ընդգծելով, որ Հայաստանի գերագույն շահերը պետք է ամեն ինչից վեր մնան։
«Մեր պատմութեան հին թէ նոր փոթորիկները, մեր հին թէ նոր թշնամիները չկրցան քանդել մեր Տունը՝ Հայաստանը: Մենք չքանդենք զայն: Մենք պատասխանատու ենք ու յամարատու մեր սուրբերուն եւ նահատակներուն ու մեր պատմութեան դիմաց:
Հայաստանի գերագոյն շահերը պէտք է ամէն բանէ վեր մնան: Ա՛յս պէտք է ըլլայ մեր բոլորին մօտեցումը այսօ՛ր եւ մի՛շտ»,- գրել է Արամ Առաջինը։
Մեր պատմութեան հին թէ նոր փոթորիկները, մեր հին թէ նոր թշնամիները չկրցան քանդել մեր Տունը՝ Հայաստանը: Մենք չքանդենք զայն:...
Posted by His Holiness Aram I on Thursday, 25 February 2021