Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք Փաշինյանի կողմից հնչեցվող ոչ մի կոչի. Ջուլֆալակյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը քաղաքացիներին կոչ է անում դուրս չգալ հրապարակ։
«Նոյեմբերի 11-ից սկսած՝ անձնական զրույցներում, սոցիալական հարթակներում և հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ամեն ինչ անում է քաղաքացիական բախումներ առաջացնելու համար, և դա զուտ ժամանակի հարց է։
Փաստորեն, ժամանակն եկավ։
Հուսամ՝ հանրությունը խոհեմ կգտնվի և անպատասխան կթողնի նրա կոչերը։
Չի՛ կարող երկիրը նման կերպ ղեկավարվել։
Սա ուղղակի կործանարար է բոլոր առումներով։ Ոչ մի պետական կառույց այլևս այդ պաշտոնյային չի սատարում։ Միակ խոհեմ ելքը կամավոր հրաժարական տալն է և կրել պատասխանատվություն պատերազմի արդյունքի համար։
Իսկ Ազգի համար,հիրավի,սթափվելու պահ է։
Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք նրա կողմից հնչեցվող ոչ մի կոչի»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով. ԲՀԿ
- Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում. ՄԻՊ
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- Նիկո՛լ, չփորձե՛ս արյան քո մղումը հագուրդ տալ հային հայի դեմ հանելով. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան