Գեղամ Մանուկյան. Վճռական պահն է
«Պետք է ասենք մեր վճռական խոսքը, մաքրենք մեր երկիրը հողատուից, մեզ հայրենիքից զրկողից, հազարավոր զոհեր մեր ժողովրդին բերողից»,- Ազատության հրապարակում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը։
Նա ընդգծեց՝ տեր են «Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսին։
«Սիրելի հայրենակիցներ, վճռական պահն է։ Ինչպես շատերդ տեսաք, նույնսիկ այս վճռական պահին, երբ իրենց կտրուկ խոսքն ասացին մեր զինված ուժերի անխտիր բոլոր հրամանատարները, այդ դավաճանն ու վախկոտը փորձեց ժողովրդին պառակտել, հանել բանակի դեմ, մեկմեկու դեմ, իր սիրելի մարտի մեկի փորձն անել։ Թույլ չենք տալու, չենք ենթարկվելու որևէ սադրանքի»,- ասաց Մանուկյանը։
Նա ընդգծեց, իրավաբանները պարտավոր են կասեցնել սադրանքի բոլոր փորձերը, իրավապահները՝ ուսադիր կրող ու հայրենիքին երդում տված մարդիկ, ռազմական դրության պայմաններում պետք է կանգնեն ռազմական հրամանատարության կողքին, գեներալների ու գնդապետների, ԶՈւ ԳՇ պետի, նրա տեղակալների, կորպուսների հրամանատարների կողքին ու միանան Նիկոլ Փաշինյանի ու կառավարության անհապաղ հրաժարականի պահանջին։
Ուղիղ հեռարձակումը՝ News.am-ի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան