Գեղամ Մանուկյան. Հայաստանը ոտքի է կանգնում
«Սիրելի հայրենակիցներ, Հայաստանը ոտքի է կանգնում։ Նոր տեղեկացրեցին Սյունքիի մարզից, որ քիչ անց Կապանում մեկնարկելու է հանրահավաք ի աջակցություն այն կարգախոսի, որը հնչում է ամբողջ Հայաստանում՝ «Առանց Նիկոլ Հայաստան»»,- Ազատության հրապարակում հայտարարեց Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ Ազատության հրապարակից ողջունում են Սյունիքի մեր քույրերին ու եղբայրներին։
«Դուք առաջին իսկ օրը ցույց տվեցիք, որ Նժդեհի ժառանգներն եք, դուք հենց առաջին օրը ընդդիմացաք կապիտուլյանտին, թույլ չտվեցիք, որ նրա ոտքը պղծի սյունյաց աշխարհը»,- ասաց Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով, երբ այսօր Նիկոլ Փաշինյանը լսել է ԶՈւ հրամանատարության հայտարարությունը ցնցվել է, հայտարարել է, որ Օնիկ Գասպարյանին ազատել է աշխատանքից, սակայն ավելի ուշ նախագահի աշխատակազմից ասել են, որ նման հրամանագիր ստորագրված չէ Արմեն Սարգսյանի կողմից։
«Որևէ փաստաթուղթ նախագահականում չպետք է վավերացվի, որ գնում է կառավարությունից»,-ասաց Մանուկյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան