
ԵԱՀԿ գործող նախագահը՝ Հայաստանում իրավիճակի մասին
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն արձագանքել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Մտահոգված եմ Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումներով: Ես բոլոր կողմերին հորդորում եմ խաղաղ գործել՝ ԵԱՀԿ ժողովրդավարական գործընթացների և օրենքի գերակայության վերաբերյալ պարտավորությունների հարգմամբ։ Իրավիճակը պետք է լուծվի առանց բռնության»,- այս մասին գրել է Լինդեն թվիթերում:
Concerned with the latest developments in #Armenia. I urge all parties to act peacefully in respect of @OSCE commitments on democratic processes and the rule of law. The situation must be resolved without violence. #OSCE2021SWE
— Ann Linde (@AnnLinde) February 25, 2021