Ժերար Դեպարդյեին բռնաբարության մեղադրանք է առաջադրվել
Ժերար Դեպարդյեին բռնաբարության և սեռական ոտնձգությունների մեղադրանք է առաջադրվել: Խոսքը 2018-ի իրադարձությունների մասին է: Ընկերոջ դուստրը՝ երիտասարդ դերասանուհին պնդում է, որ հայտնի ֆրանսիացի դերասանը երկու անգամ բռնաբարել է իրեն Փարիզի կենտրոնում գտնվող իր բնակարանում: Դեպարդյեն հերքում է այս մեղադրանքները: Այս մասին գրում է Euronews-ը։
2019 թվականին Փարիզի դատախազությունը փակել էր հետաքննությունը: Բայց այն բանից հետո, երբ դերասանուհին նոր բողոք ներկայացրեց քաղաքացիական հայցով, գործը վերսկսվեց:
Ավելի քան կես դար իր կարիերայի ընթացքում 72-ամյա դերասանը նկարահանվել է 200 ֆիլմերում և հեռուստասերիալներում, ինչպես նաև փայլել է բազմաթիվ թատերական ներկայացումներում:
Մի քանի տարի առաջ Ֆրանսիայում բարձր հարկեր վճարելուց խուսափելու համար Դեպարդյեն տեղափոխվեց Բելգիա: 2013 թվականին նա ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն: Ներկայիս սկանդալը նրա համար առաջինը չէ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան