Այս իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը․ Իվետա Տոնոյան
«Թասիբով ու արժանապատիվ հայեր․․․Միշտ այսպես եմ դիմել և այսպես եմ շարունակելու դիմել Ձեզ»,- դիմելով Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Նախ ուզում եմ խոնարհվել մեր բանակի, բոլոր գեներալների, զինվորականների առջև, որոնք հայրենիքի ու պետականության կողքին են։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել և խնդրել, որպեսզի մեր երկրի, մեր պետականության համար վճռորոշ պահին լինեն այստեղ, գան այս հարթակ, լինեն ժողովրդի և պետականության կողքին։
Մենք միշտ ասել ու ասում ենք, որ այս պատերազմում բանակը չի պարտվել՝ ինչպես իշխանական «Իմ քայլը» խմբակցության ուսապարկերից մեկը՝ Վահե Ղալումյանն էր ասում, որ բանակն է պարտվել, դե ինչ անի իշխանությունը»,- ասաց Տոնոյանը։
Պատգամավորը նաև հայտնեց, որ իրենք նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ, սակայն իշխանական «Իմ քայլը» խմբակցությունը տապալել է այն։
«Րոպեներ առաջ պետք է տեղի ունենար նիստը, սակայն իշխանական պատգամավորներից որևէ մեկը չի ներկայացել նիստին։ Այս իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը։ Այսօր էլ վարչապետի աթոռին սոսնձված անձը անամոթաբար հայտարարում է, թե պատրաստ է քաղաքական երկխոսության։ Եթե այդպես պատրաստ էիր քաղաքական երկխոսության, ապա հանձնարարեիր խմբակցության քո պատգամավորներին, որպեսզի գային և տեղի ունենար արտահերթ նիստը։ Բայց ոչ, դուք այն կարգի եք վախենում իշխանությունը կորցնելուց, որ անգամ հասարակ ժողովրդի միջով քայլելուց վեցը շարք ոստիկանական պատի ուղեկցությամբ եք քայլում»,- ասաց Իվետա Տոնոյանը։
Նշենք, որ այս պահին Բաղրամյան պողոտայում, ԱԺ շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վրաններ են տեղադրում և պատրաստվում են գիշերել այնտեղ։
Հարակից հրապարակումներ`
- Պինդ կանգնում ենք, մինչև ի կատար ածվի մեր պահանջը. Իշխան Սաղաթելյան
- Դանակը հասել է ոսկորին, այլևս նահանջի տեղ չկա. ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան
- Ուզում եմ ընդամենն ասել, որ մեզ բանակ է պետք, եթե այն լինի, ապա ամեն ինչ կլինի. վիրավոր սպա
- Կմնանք ԱԺ մոտ, թող ինքը գա, թելադրենք, ոնց ինքը պետք է հեռանա. Մանուկյան
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Մենք՝ որպես բժշկական հանրություն, կանգնած ենք մեր ազգի, մեր բանակի կողքին. Չարչյան
- Գեղամ Նազարյան. ԶՈւ գլխավոր շտաբի կոչը մեր լույս տղաների պահանջն է
- Կոչ եմ անում «Իմ քայլի» պատգամավորներին՝ դուրս եկեք այդ խմբակցությունից. Վազգեն Մանուկյան
- Երդվում եմ՝ կյանքում երբևէ թուրքին բան չեմ խնդրել. Յուրի Խաչատուրով
- Կոչ եմ անում չտրվել անօրինական հրամաններին. Օսիպյանը՝ ոստիկաններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան