Կրեմլը` Իսկանդերի անարդյունավետության մասին Փաշինյանի խոսքերի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում օգտագործված «Իսկանդեր» հրթիռները, իբր, «չեն պայթել կամ պայթել են միայն 10% -ով»: Միաժամանակ, Կրեմլի խոսնակը նշել է, որ ռուսական տեխնոլոգիաները բազմիցս ապացուցել են իրենց արդյունավետությունը:
«Մենք սա թողնում ենք առանց մեկնաբանության», - Tass-ի հաղորդմամբ, լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլը գնահատում Փաշինյանի խոսքերը:
«Ռուսական տեխնոլոգիաները բազմիցս ցույց են տվել իրենց արդյունավետությունը աշխարհի տարբեր մասերում», - հավելել է Կրեմլի խոսնակը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլին կապիտուլյացիայի ստորագրումից առաջ կարևոր էր ցույց տալ Իսկանդերի օգտագործումը և թիրախ ընտրվեց Շուշին․ Միքայել Մինասյան
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
- Նաիրա Կարապետյան. Սա «Իսկանդերի» պատասխանի մի փոքր մասն է
- Պետդումայի պատգամավորը Փաշինյանի հայտարարությունն «Իսկանդերի» մասին բացարձակ սուտ է որակում
- Պետդումայում Փաշինյանին հիշեցնում են Սիրիայում Իսկանդերի հաջողությունների մասին
- Ռուսական մամուլն արձագանքում է Փաշինյանի՝ «Իսկանդերի անգործունակության» մասին հայտարարությանը