ՀԱՊԿ․ Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության աճը կարող է բացասաբար ազդել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա
Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության աճը կարող է բացասաբար ազդել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վրա: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, այսօր լրագրողներին ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի միջնորդության շնորհիվ Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունները դադարեցվեցին, և սկսվեց ճգնաժամի կարգավորման գործընթացը:
«Գործոնը, որը կարող է բացասաբար ազդել տարածաշրջանում իրավիճակի զարգացման վրա, Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության խորացումն է», - ասել է Սիդորովը:
Նա նշել է, որ 2020-ին Բրյուսելում Վրաստանի և ՆԱՏՕ-ի ղեկավարների հանդիպումներից հետո լրացվեց ՆԱՏՕ-Վրաստան միջոցառումների, այսպես կոչված, էական փաթեթը, և պայմանավորվածություն ձեռք բերվեց 2021-ին ավելացնել մարտական պատրաստության միջոցառումների քանակը, դաշինքի նավերի՝ վրացական նավահանգիստներ այցելությունների և Թբիլիսիի ֆինանսական օգնությունը՝ Վրաստանի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու համար:
«Քննարկվում է նաև տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ամրապնդման հարցը, այդ թվում` հանրապետության և Սև ծովի օդային տարածքի վերահսկողությունը ապահովելու համար», - շեշտել է Սիդորովը:
«Այս ռազմական գործողությունը կնպաստի լարվածության պահպանմանը Կովկասում և կնվազեցնի տարածաշրջանային անվտանգության մակարդակը», - հավելել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան