Հնդկաստանը դատապարտում է Թուրքիայի կողմից Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի խախտումները
ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական առաքելության դիվանագետը նախօրեին դատապարտել է Թուրքիային՝ Կիպրոսի օկուպացման հետ կապված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի խախտման մասին։ Այս մասին գրում է Greek City Times-ը։
«Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի բանաձևերի թեմային, ապա մենք խորհուրդ կտանք Թուրքիային կիրառել այն, ինչ քարոզում է` նախ իրագործելով ՄԱԿ-ի այն բանաձևերը, որոնք վերաբերում են դրան», - ասել է Սիեմա Պուջանին:
Պուջանին նշել է, որ «հեգնական է մի երկրի համար, որը ոտնահարում է իր քաղաքացիական հասարակությունը, անհիմն մեկնաբանություններ փոխանցել այլ երկրների ներքին հարցերի վերաբերյալ»:
Նշվում է, որ Թուրքիան աջակցում է Պակիստանին՝ Հնդկաստանի Ջամու և Քաշմիրի կարգավիճակի հարցում, այդ թվում՝ ՄԱԿ-ում, բայց միևնույն ժամանակ օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը՝ 1974 թվականից ի վեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան