Ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակվում են ՀՀ ՄԻՊ վերաբերյալ վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումները
Ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ վիրավորանք ու ատելություն պարունակող հրապարակումներ` անվանելով «ֆաշիստական մանրէով վարակված չինովնիկ», «երկերեսանի» և այլն:
«Ադրբեջանական լրատվամիջոցի այս հոդվածը Պաշտպանի այն հայտարարությունների կապակցությամբ է, որոնք առնչվում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանային գյուղերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը: Ըստ հոդվածի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հարցերով հայտարարությունները մեծ դժգոհություն են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում:
Հոդվածն ինքնին այնպիսին է, որ դարձյալ ակնհայտ ցուցադրում է հայատյացության հիմքեր:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը շարունակելու է սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները` անկախ իր կարգավիճակից բխող օրինական գործունեության նկատմամբ որևէ ճնշումից»,- նշում են ՄԻՊ գրասենյակից։
Ադրբեջանական լրատվամիջոցներում շարունակվում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ վիրավորանք ու...
Posted by ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան - Human Rights Defender of Armenia on Wednesday, 24 February 2021
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ. Նշաձողը հստակ է՝ անգամ մեկ կրակոցն է խաթարում գյուղացու անդորրն ու խաղաղ կյանքը
- Ադրբեջանական լրատվամիջոցը հրահրում են նոր ատելություն. Արման Թաթոյան
- ՄԻՊ-ը Շիկահողի և Սրաշենի բնակիչների հետ քննարկում է անվտանգության, վարելահողերի օգտագործման հարցեր
- Ադրբեջանցիները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են փոքր, նաև խոշոր տրամաչափի զինատեսակներից. ՄԻՊ
- ՄԻՊ-ը ներկայացրել է Ադրբեջանում հայատյացության պետական քաղաքականության նոր ապացույցներ
- Անհրաժեշտ է երաշխավորել գյուղացիների իրավունքները. ՀՀ ՄԻՊ-ը Խնձորեսկի միջադեպի մասին
- Ադրբեջանցիները հարձակումներ են սկսկել Արման Թաթոյանի դեմ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան