Իշխանությունը հոգեվարքի մեջ է. Միքայել Մելքումյան
«Այսօրվա արտահերթ նիստ հրավիրելու շարժառիթն այն էր, որ երկրում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ անպայման հանգուցալուծում է սպասում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Նրա խոսքով, այսօր արտահերթ նիստ էին նախաձեռնել ռազմական դրությունը չեղարկելու և ստեղծված իրավիճակը քննարկելու օրակարգով։
Պատգամավորը տեղեկացրեց, որ իրենք 17։30 եկել էին խորհրդի նիստի, բայց խորհրդի սենյակի դուռը փակ է, ինչը նշանակում է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է։
«Մենք համբերատար կսպասենք, որ տեսնենք՝ ինչ արձագանք է լինելու։ Այսօր վճռական օր է, մարդիկ դրսում են մնալու և սպասելու են որևէ քայլի։ Եթե մեր երկիրն այս ճգնաժամի պիկի վիճակում մի քանի օր էլ մնա, ապա կստացվի, որ մենք պետականություն ենք կորցնում»,- նկատեց նա։
Միքայել Մելքումյանի կարծիքով, ճգնաժամ առաջացրած ղեկավարը չի կարող այս անցումային փուլում վարչապետ մնալ։
«Դրա համար էլ մենք ասում ենք՝ եղբայր, հրաժարական տուր, թող Սահմանադրությունն աշխատի, 2 շաբաթում ամեն բան պարզ կդառնա»,- նշեց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս հնարավոր չէ. ԼՀԿ
- Ստեղծված իրավիճակը պետք է հանգուցալուծվի բացառապես քաղաքական ճանապարհով. ԲՀԿ