Նաիրա Զոհրաբյանը՝ Արմեն Սարգսյանին. Նիկոլի դեմ տված թղթերը Ձեզ համար անքննելի կոնստանտնե՞ր են
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Հայատանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը ստորագրել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի ազտման մասին հրամանագիրը.
«Պարոն գեներալ, հարգանքներս
Զինված ուժերի շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասին պատկերացումներս այլ էին։
Կամ, ես ճիշտ չէի հասկացել Սոթքի հանքավայրի տարածքներից ադրբեջանական GPS-ներով զավթելու նրա բացատրությունը։
Այսօր գեներալ, ազգային հերոս Տիրան Խաչատյանն ապացուցեց, որ արժանապատիվ սպա է։
Նա չքծնեց Նիկոլին, չփորձեց «չգմփացող» Իսկանդերի հետ կապված «հիմնավորել» Նիկոլի անհիմնավորելի մտքերը։
Գեներալը որպես իր ուսադիրները հարգող սպա, պարզապես հերքեց ու ծիծաղեց նիկոլական մտավարժանքների վրա։
Ու տեղում ազատվեց աշխատանքից։
Հարգանքներս, պարոն գեներալ եւ ընդունեք իմ ներողությունը Ձեզ չհասկանալու եւ վիրավորելու համար։
Դուք արժանապատիվ սպա եք ու հավատացեք, ստորաքարշ լաքեյների ժամանակը մոտենում է եզրագծին ու քաղաքական աղբամանում «պրեսսը» աննախադեպ է լինելու։
Ապրե՛ք դուք, որ չկեղծեցիք ու չքծնեցիք։
Հ.Գ. Ու մի հարց Արմեն Սարգսյանին. որ էդպիսի էնտուզիազմով ստորագրում եք Նիկոլի դեմ տված թղթերը, չե՞ք ուզում հարցնել, թե ինչն էր սխալ ասել գեներալը։
Թե՞ Նիկոլի դեմ տված թղթերը Ձեզ համար անքննելի կոնստանտներ են»։
Պարոն գեներալ, հարգանքներս Զինված ուժերի շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի մասին պատկերացումներս այլ էին։...
Опубликовано Naira Zohrabyan Среда, 24 февраля 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Մալյան. Երկար ծիծաղող պաշտոնյայի հեռացումը նշանակում է, որ Փաշինյանը չի հանդուրժելու այլակարծություն այդ թեմայով
- Տիրան Խաչատրյանն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին