Նիկո՛լ, չփորձե՛ս արյան քո մղումը հագուրդ տալ հային հայի դեմ հանելով. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբանը Նիկոլ Փաշինյանին խաղաղ հեռանալու կոչ է անում։
«Չփորձես ուժ կիրառել ժողովրդի վրա։
Նիկո՛լ, կա՛նգ առ։ Դու նոյեմբերի 10-ից այլևս իշխանություն չես։ Դու պարտված ես ու դու պարտության խորհրդանիշն ես։
Հեռացի՛ր խաղաղ։ Առանց բախումների։ Չփորձե՛ս երկրում քաղաքացիական բախումներ հրահրել։ Քո թափած հազարավոր պայծառ տղաների արյունը բավարար է։
Չփորձե՛ս արյան քո մղումը հագուրդ տալ հային հայի դեմ հանելով։ Թափող էիր՝ թուրքի արյունը թափեիր։ Հայի արյուն դու չես թափելու:
Մենք դա քեզ թույլ չենք տալու:
Դիմում եմ Ազգային Ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներին. բռնե՛ք Նիկոլ Փաշինյանի ձեռքը:
Թույլ չտա՛ք այդ մարդուն հիմա էլ երկրում հրահրի քաղաքացիական պատերազմ: Նիկոլը պիտի հեռանա և պիտի կանգնի արդարադատության առջև: Դրան այլընտրանք չկա:
Սիրելի՛ հայրենակիցներ, չտրվե՛ք իր իշխանությունն ամեն գնով պահելու Նիկոլ Փաշինյանի սադրանքներին: Մենք հայրենիք ենք կորցնում: Նիկոլ Փաշինյանը ծանր և դաժան ոսկոր է հայկական պետականության կոկորդին: Նիկոլ Փաշինյանը պիտի հեռանա և Նիկոլ Փաշինյանը հեռանալու է:
Իմ խորին հարգանքը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբին՝ ժողովրդի կողքին կանգնելու համար: Վստահ եմ, որ իշխանության բոլոր ինստիտուտները կանգնելու են ժողովրդի կողքին և նոյեմբերի 10-ին քաղաքական ինքնասպանություն գործած անհատը ստիպված է լինելու անցնցում հեռանալ և կանգնել արդարադատության առջև»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Աշոտյանն ուժայիններին խոհեմության կոչ է անում
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ