Չավուշօղլու․ «Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանում հեղաշրջման փորձը»
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը»։ Այս մասին, ինչպես գրում է TRT Haber-ը, Չավուշօղլուն հայտարարել է Հունգարիայում, որտեղ գտնվոմ է պաշտոնական այցով։
«Մենք դեմ ենք հեղաշրջումներին և hեղաշրջման փորձերին աշխարհում որտեղ էլ լինի։ Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակը»,- հայտարարել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ ընդգծելով, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում»։
Փաշինյանը ԳՇ հայտարարությունը որակեց «հեղաշրջման փորձ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան