Սևանի բնակիչները դեմ են լճի մոտակայքում գտնվող կառույցները քանդելուն. ակցիա
Սևանի քաղաքապետարանում բողոքի ակցիա է։ Քաղաքացիները դժգոհում են, որ իրենց սեփականության վրա նոր նախագծեր են մշակում, ինչն ապօրինի գործընթաց է։
«Իշխանությունը պարտավոր է օրենքը պաշտպանել, բայց իրենք սկսում են մեր սեփական տարածքի վրա առանց մեզ տեղյակ պահելու ծրագրեր նախագծել։ Ո՞նց են որոշել, որ իրենք պետք է մեր սեփականությունը տնօրինեն։ Եթե իրենք մտածում են Սևանում բիզնեսի զարգացմանը խթանել, որ հանգստյան գոտիներ ստեղծվեն, իրենք պետք է նախ և առաջ կոմունիկացիոն հարցեր լուծեն։
Ինչո՞ւ է Սևանի ամբողջ տարածքը ցանկապատված, քանի որ օրենքը չի գործում։ Այսինքն՝ դու վստահ չես, որ օրենքը պաշտպանում է քո իրավունքը, ու դու ստիպված «չինական պատեր» ես կառուցում»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Նշենք, որ կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի լճի մոտակայքում գտնվող կառույցները պետք է քանդվեն, դեռ հանրային քննարկման փուլում է, բայց քաղաքացիները չեն համաձայնում գրանցվել, որպեսզի հանրային քննարկման առաջին փուլը սկսվի։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին