Քաղաքագետը՝ ԱԱԾ-ին․ Աշխարհում չկա և չի եղել որևէ երկիր, որտեղ չեկիստները կամ անվտանգության համակարգը կարողանա հակադրվել բանակին
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրել է․ «Եթե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը դեռևս լիովին չի կորցրել բանականությունը, ապա պետք է հասկանա, որ աշխարհում չկա և չի եղել որևէ երկիր, որտեղ չեկիստները կամ անվտանգության համակարգը կարողանա հակադրվել բանակին։
Պրն. Աբազյան. վատ զավեշտալի հայտարարություններ մի տարածեք։ Միևնույն է` կորցնելու եք ձեր պաշտոնը։ Անմտություններ անելու փոխարեն` ճիշտ ժամանակին առնետավազք իրականացրեք և անցեք բանակի կողմը։
Եթե հաջորդ հայտարարությամբ այդպիսի փախուստ կատարեք սուզվող նավից` իհարկե ձեր այդ քաջարի քայլը ժողովուրդը և քաղաքական ուժերը կողջունեն։
Ամեն բան պահի մեջ պետք է դիտարկել։ Գոնե անվտանգությունիստները դա պետք է որ լավ իմանան»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ. Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ