Մենք կանգնած ենք Հայոց բանակի կողքին․ Քաջարանի ԵԿՄ
ԵԿՄ Քաջարանի տ/բ խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «ԵԿՄ Քաջարանի տ/բ խորհուրդը ողջ անձնակազմը և նրանց աջակիցներն ու սատարողները կանգնած են Հայոց բանակի կողքին՝ ի շահ Հայաստանի Հանրապետության»։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: Փաշինյանը հայտնել է, որ իր հրաժարականի մասին զինված ուժերի պահանջից հետո պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, քանի որ վերջինս ռազմական հեղաշրջման փորձ է կատարում։ Նախագահ Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել Փաշինյանի այդ որոշումը. նա ունի երեք օր ժամանակ։
Հարակից հրապարակումներ`
- Մի՛ վարկաբեկեք առանց այն էլ հարվածի տակ գտնվող հայկական բանակը. Մարուքյան
- Պահանջում ենք ընդունել բանակի և ժողովրդի պահանջը․ Արցախի մի շարք կուսակցություններ
- Բանակի այսօրվա հայտարարությունն ուղղված է նաև թշնամու դեմ․ Վարդան Ոսկանյան
- Արա Զոհրաբյանն իր զորակցությունն է հայտնում ԶՈւ ղեկավարությանը
- Երբ բանակն ու ժողովուրդը միասնական են, այնտեղ պետք է տեսնել հաջողություններ․ Սեյրան Օհանյան
- Մենք՝ որպես բժշկական հանրություն, կանգնած ենք մեր ազգի, մեր բանակի կողքին. Չարչյան