Կառավարությունն այսօր արտոնություն կտա տղամարդու և կանացի կոշիկի արտադրության նպատակով ավտոմատ փոխարկիչ ներմուծելու համար
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 40 հարցից միայն 5-ն է զեկուցվող:
Չզեկուցվող նախագծերից մեկով ՀՀ ոստիկանության ենթակայության «Երեխայի զարգացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը կվերակազմակերպվի «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ)՝ հիմնադրի լիազորությունները փոխանցելով Երևան համայնքին։
Կառավարությունը մեկ այլ որոշմամաբ 26,3 մլն դրամով կթույլատրի մասնավորեցնել «Ընդերքաբանի Արեգի տեղամաս» պետական ՓԲԸ-ն:
Այս որոշման հիմնավորման մեջ ասվում է. ««Ընդերքաբան» ԲԲԸ-ի կանոնադրությամբ հիմնական գործունեության ոլորտն է եղել՝ մետաղային և ոչ մետաղային օգտակար հանածոների հանքավայրերի որոնում, հետախուզում և այլն: «Ընդերքաբան» ԲԲԸ-ն տարբեր մարզերում ունեցել է թվով 5 բազաներ՝ այդ թվում նաև «Արեգ բազա»-ն։ «Ընդերքաբան» ԲԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցվել են ՀՀ կառավարության 29.11.2018թ. թիվ 1377-Ա որոշմամբ: Վերակազմավորման արդյունքում ստեղծված «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ-ի բաժնետոմսերը մասնավորեցվել են ՀՀ կառավարության 17.08.2017թ. թիվ 1004-Ա որոշմամբ, իսկ «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամաս» ՓԲԸ-ի մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը ներկայացվել է շահագռգիր մարմինների կարծիքի»:
Գործադիրն այսօր հերթական հարկային արտոնությունները կտա «ԴԱՄԱԼԱ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ տղամարդու և կանացի կոշիկի արտադրության համար 32 մլն դրամի ավտոմատ փոխարկիչ ներմուծելու համար, իսկ «ԱՐՄՓԱՈՒԵՐ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ ջերմային էլեկտրակայան կառուցելու սարքավորումներ ներկրելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին