Վրաններ են տեղադրվել, քաղաքացիները կգիշերեն Բաղրամյան պողոտայում՝ մինչև Փաշինյանի հրաժարականը
Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները վրաններ են տեղադրել։ Նրանք պատրաստվում են գիշերել այնտեղ՝ ԱԺ շենքի դիմաց, մինչև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Պատրաստվում ենք մնալ այնքան ժամանակ մինչև այդ խեղկատակը, ազգային դավաճանը հեռանա»,-այս մասին ասաց Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացին և հավելեց․
«Մենք չենք ուզում ունենալ վարչապետ, որի պաշտպանը Թուրքիայի ԱԳ նախարարն է։ Էլ ի՞նչ մնաց լինի։ ԳԱԱ-ն, ԵՊՀ-ն, Կաթողիկոսը, հայոց բանակը, մտավորականությունը, բոլորը պահանջում են, որ այդ խեղկատակը հեռանա։ Ես վատ եմ զգում՝ որպես պատմության մասնագետ, որ մեր սերունդները մի օր կարող են ընթերցել, որ հայ ժողովուրդը կարող է քաղաքացիական պատերազմ անել և դրա հրահրողը խեղկատակ Նիկոլն է»։
Քաղաքացին նաև նշեց, որ սադրանքներին չեն տրվում։ «Այստեղ հայրենասեր, մտածող զանգվածն է գտնվում։ Մենք պայքարում ենք մեր ազգի, մեր վաղվա օրվա համար»,- ավելացրեց նա։
Մեկ այլ քաղաքացի էլ ավելացրեց, որ եթե Փաշինյանը չհեռանա, ապա կձերբակալվի։
«Արդեն հեռացած համարեք, քանի որ ժողովրդի պահանջը դա է։ Նա տեղ չունի մեր հասարակության մեջ։ Ուզում էր կրակել մեր վրա, բայց ձախողվել է՝ ԱԱԾ-ն չի թողել։ Այսօր որոշել է շրջել, որն ի վնաս իրեն է լինելու, խայտառակ է լինելու։ Եթե չհեռանա, ապա կձերբակալվի, մի 50 տարի կնստի»,- ասաց նա՝ հավելելով. «Այս դավաճանը մի գրչի հարվածով ամբողջ տարածքները տվեց, նա պետք է հեռանա»։
Հարակից հրապարակումներ`
- Այս իշխանությունը բացառում է իր հեռանալու քաղաքակիրթ ճանապարհը․ Իվետա Տոնոյան
- Պինդ կանգնում ենք, մինչև ի կատար ածվի մեր պահանջը. Իշխան Սաղաթելյան
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Գեղամ Նազարյան. ԶՈւ գլխավոր շտաբի կոչը մեր լույս տղաների պահանջն է
- Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
- «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան