Օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի մարտի 25-ին
Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է օլիմպիական ջահի փոխանցավազքի ժամանակ կորոնավիրուսի տարածումը հակազդելու ծրագիրը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այն մասնավորապես թույլ է տալիս հնարավորության դեպքում կասեցնել մրցավազքը որոշակի պայմանների չկատարման պարագայում:
Նշվում է, որ փոխանցավազքը կարող է դադարեցվել, եթե երթուղու երկայնքով մեծ թվով մարդիկ հավաքվեն: Այս կապակցությամբ տեղի բնակիչներին խնդրվում է միջոցառումը դիտել ուղիղ հեռարձակմամբ:
Կազմակերպիչները նշում են նաև, որ անհրաժեշտ է պահպանել վազքի մասնակիցների, կամավորականների և միջոցառման մեջ ներգրավված այլ անձանց բոլոր նախազգուշական միջոցները ՝ կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն, օգտագործել ախտահանիչ միջոցներ:
Օլիմպիական կրակի փոխանցավազքը կմեկնարկի մարտի 25-ին՝ Ֆուկուսիմա վարչատարածքում և կտևի 121 օր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները