ԱԺ դիմաց վրաններում գիշերած քաղաքացիներն օրս սկսում են սուրճ խմելով ու տարածքը մաքրելով
Ընդդիմությունը շարունակում է փակ պահել Երևանի Բաղրամյան պողոտան՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Հայրենիքի փրկության շարժման երեկվա հանահավաքից հետո որոշում ընդունվեց վրաններ տեղադրել ու մնալ Ազգային ժոզովի դիմաց՝ Բաղրամյան պողոտայում, մինչև հասնեն իրենց հիմնական նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին:
Վրաններում գիշերած քաղաքացիներն օրս սկսում են սուրճ խմելով ու տարածքը մաքրելով:
Լրագրողների հետ զրույցում Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ասաց, որ գիշերը ոչ մի սադրանք տեղի չի ունեցել:
«Ամեն ինչը նորմալ է: ԱԺ-ում ժամը 11:00-ին խորհրիդ նիստ է, պետք է քննարկի նաև արտահերթ նիստը հետ կապված հարց: Ժամը 13:00-ին հանրահավաքի նման կհավաքվենք, ժողովրդի հետ կխոսենք: Ամենայն հավանականությամբ, երթ կկազմակերպենք, որից հետեո կվերադառնանք այստեղ, ժամը 16:00-ին կամ 18:00-ին հնարավոր է տեղի ունեն ԱԺ նիստ: Հիմնական հարցը լինելու է ռազմական դրությունը հանել: Այդ պահանջով են պատգամավորները դիմել ԱԺ արտահերթ հրավիրելու համար»,- աաց Վազգեն Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլի» պատգամավորներին
- Վրաններ են տեղադրվել, քաղաքացիները կգիշերեն Բաղրամյան պողոտայում՝ մինչև Փաշինյանի հրաժարականը
- Պինդ կանգնում ենք, մինչև ի կատար ածվի մեր պահանջը. Իշխան Սաղաթելյան
- Կմնանք ԱԺ մոտ, թող ինքը գա, թելադրենք, ոնց ինքը պետք է հեռանա. Մանուկյան
- Ազատության հրապարակից երթով շարժվեցին ԱԺ
- Կոչ եմ անում «Իմ քայլի» պատգամավորներին՝ դուրս եկեք այդ խմբակցությունից. Վազգեն Մանուկյան
- Ընդդիմությունը հանդարտության կոչ է անելու, բայց լինելու ենք վճառական ու հասնելու ենք մեր հիմնական պահանջին. Վանեցյան