Ալիևը հայտարարել է՝ Ղարաբաղի կարգավիճակի հարցը օրակարգից դուրս պետք է գա, ռազմագերիներն էլ՝ «դիվերսանտներ են»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցը «պետք է օրակարգից դուրս գա»: Այս մասին գրում է Ria-ն։
«Ես բազմիցս խոսել եմ այս խնդրի մասին: Չեմ ուզում կրկնել այն: Ես խորհուրդ եմ տալիս Հայաստանին և հայ ժողովրդին ավելի քիչ խոսել այս հարցի շուրջ, չկառուցել դատարկ հույսեր: Այս հարցը պետք է լինի օրակարգից դուրս: Այս հարցի բարձրացումը նշանակում է ծառայել ոչ թե խաղաղության, այլ առճակատման», - հայտարարել է Ալիևը:
Ալիևը նաև հայտարարել է, որ Բաքուն բոլոր ռազմագերիներին է հանձնել Երևանին:
«Նրանք, ովքեր այժմ մնում են, դիվերսանտներ են: Հայաստանի և այլ երկրների կողմից ցանկացած շահարկումներ անտեղի են», - ասել է Ալիևը՝ արտասահմանցի լրագրողներին տված ասուլիսում: