Եվս մեկ գնդապետ միացել է ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը. Yerevan.Today
ՀՀ Զինված ուժերի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ Արթուր Չատյանը միացել է Գլխավոր շտաբի հայտարարությանը, որով կոչ էին անում Փաշինյանին հրաժարական տալ։
Գնդապետ Արթուր Չատյանը Yerevan.Today-ին տեղեկացրել է, որ ինքը կորոնավիրուսով պայմանավորված՝ գտնվում է մեկուսացման մեջ և տեղյակ չէր հայտարարության մասին, այլապես կստորագրեր հենց սկզբից։
«Իհարկե՝ միանում եմ, եթե իմանայի, կստորագրեի նաև էն ժամանակ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականի պահանջով։ Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
«ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:
ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին»:
Yerevan.Today-ը նում է, որ հայտարարությանը չեն միացել ԳՇ ընդամենը 3 սպա։
Հարակից հրապարակումներ`
- ԵԿՄ Նոր-Նորք տ/բ-ի նախագահը վայր է դնում լիազորություններն ի աջակցություն բանակի
- Ակցիա Ստեփանակերտում՝ բանակին աջակցելու կարգախոսներով
- ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախումբը սատարում է Հայոց բանակին
- Բանակի նկատմամբ ոտնձգությունները լցրել էին համբերության բաժակը. Տիգրան Աբրահամյան
- Չալաբյան. Բանակի աննախադեպ դեմարշը վերջին հիշեցնումն է Նիկոլ Փաշինյանին
- Բանակը տեսավ, որ ՀՀ անվտանգությունը խաթարված է հենց այս ապիկար դավաճանի պատճառով. Արսեն Բաբայան
- ԶՈւ ԳՇ հայտարարությունը վկայությունն էր այն խնդիրների, որոնք համբերատար տարել է պատերազմի սկզբից.Մանոյան
- Նիկոլը լավ չի հասկանում, երբ բանակն ասում է, որ այս մարդը պետք է գնա, այն վերջնական դատավճիռ է. Վազգեն Մանուկյան
- Մենք կանգնած ենք Հայոց բանակի կողքին․ Քաջարանի ԵԿՄ
- Մի՛ վարկաբեկեք առանց այն էլ հարվածի տակ գտնվող հայկական բանակը. Մարուքյան
- Մենք ամուր կանգնած ենք ՊՆ-ի ու ԳՇ-ի կողքին և համոզված ենք, որ րոպե առաջ այս տխրահռչակ իշխանությունը պետք է հեռանա. Առուշանյան
- Ազատության հրապարակում գուշակեցին՝ էլ ո՞վ է դատապարտել ԶՈւ ԳՇ հայտարարությունը
- «Հայրենիքի Վահան» պահեստոզորի սպաների միությունը սատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը
- ՀՀ ԳՇ գեներալների հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ. Էդմոն Մարուքյան
- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԶՈւ ԳՇ
- Yerevan.Today. ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը երկար ծիծաղեց «Իսկանդեր»-ի մասին վարչապետի հայտարարության վրա
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին